s.

camomille.

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։

• = Յն. բնագրի τὸ ἀνϑέμιον τοῦ χρυσίου ձևն է, որ Կոչումն ընծայութեան թարգմանի-չը մէկ անգամ թարգմանել է ոսկեծաղիկ, իսկ միւս անգամ տառադարձրել է անթեմ. յն, ἀνϑὲμιον նշանակում է «փոքր ծաղիկ», ἀνϑεμις «որևէ ծաղիկ՝ յատկապէս երիցուկ» իսկ ἀνρεμον «ծաղիկ, 2. մի տեսակ բոյս», ռռ թուի թէ թարգմանչի ակնարկած բառն է։

• Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։